ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ․ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ․ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-08-12 12:35:45 ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ․ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ 226

An image


Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Տիչինայի 67/1): Հայտնաբերված սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներն անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ:

Պարզվել է, որ՝

- արտադրական շինությունների հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և արտահանվող նյութերից,

- առաստաղներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր:

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: