ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԾԱՂԿԻ ՋԵՐՄԱՏՆԵՐՈԻՄ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԾԱՂԿԻ ՋԵՐՄԱՏՆԵՐՈԻՄ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-08-12 11:45:42 ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԾԱՂԿԻ ՋԵՐՄԱՏՆԵՐՈԻՄ 195

An image

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) մասնագետ-տեսուչներն արդեն մեկ ու կես ամիս է համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացնում Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում։

Ընդհանուր առմամբ ստուգվել է ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն (105,4 հեկտար), որոնցից 21-ը (85,7 հեկտար) ստացել են Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու արտոնագիր։

ՀՀ ՍԱՏՄ և ՌԴ գործընկեր կազմակերպության` Ռոսսելխոզնադզորի, համատեղ աշխատանքները շարունակվում են, սպասվում են Ռուսաստան ծաղկի արտահանման նոր արտոնագրեր։