ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿԱՇԽԱՏԻ ՄԻԱՅՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

ԿԱՍԵՑՎԵԼ Է. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿԱՇԽԱՏԻ ՄԻԱՅՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-07-18 11:53:59 ԿԱՍԵՑՎԵԼ Է. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿԱՇԽԱՏԻ ՄԻԱՅՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ 196

An image

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել անհատ ձեռնարկատեր Սուրիկ Զարբաբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Պատկանյան փողոց): Արդյունքում պարզվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:

Այսպես՝

► արտադրական շինության հատակների ու պատերի մակերևույթները եղել են վնասված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, արտահանվող նյութերից,

► առաստաղի արտաքին մակերևույթի վրա առկա են եղել բորբոսի և կեղտի կուտակումներ,

► դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից,

► սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում:

Վերահսկող մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: