ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԳՈՌ» ՍԳՈ ՍՐԱՀԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԳՈՌ» ՍԳՈ ՍՐԱՀԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-07-16 17:27:12 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԳՈՌ» ՍԳՈ ՍՐԱՀԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 132

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ատոմ Բաբաջանյանին պատկանող «Գոռ» սգո սրահի խոհանոցում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Սիլիկյան խճ․ 37/5)։

Մասնավորապես՝
- առաստաղների մակերևույթներն ապահովված չեն եղել կեղտի կուտակումից, մասնիկների թափվելու հնարավորությունից,
- սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթների մի մասը չի պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել,
- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
- պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։