ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-07-11 18:07:34 «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է 295

An imageՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի առանձին գործառույթը՝ երկու արտադրատեսակի արտադրությունը (Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճուղի):

Լաբորատոր փորձաքննության ներկայացված 6 արտադրատեսակներից 2-ի նմուշները՝ «Նրբաբլիթ տավարի մսով»-ը՝ արտադրված 01072025թ, մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների քանակ՝ (ՄԱՖԱնՄՔ), և աղիքային ցուպիկի խմբի մանրեներ՝ (ԱՑԽՄ), իսկ «Պելմենի դասական»-ը՝ արտադրված 03072025, ՄԱՖԱնՄՔ, ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին (ապրանքանիշը՝ «Բեկոն Պրոդուկտ»):

Հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու համար սահմանվել է ժամկետ, ինչպես նաև տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր: