ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-07-11 17:00:33 ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է 109

An image«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին (ք․ Երևան, Վարդաշեն փ․) պատկանող հանրային սննդի կետում իրականցրած ստուգման արդյունքում արագ արձագանքման բաժնի տեսուչները արձանագրել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ խախտումներ (ք․ Երևան, Վարդաշեն փ․)։

Մասնավորապես՝
- սննդի կետի պատերի, առաստաղների, դռների, պատուհանների և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող, ոչ թունավոր նյութերից,
- սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները և սարքավորումները չեն գտնվել նորոգ վիճակում,
- ձեռքերի և հումքի լվացման լվացարանները տեղակայված չեն եղել առանձին,
- սննդի կառույցն ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով։

Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Սահմանվել է խախտումների վերացման համար վերջնաժամկետ։