ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԱՐԳԵԼՎԵԼ Է ՇԵՂՈՒՄՆԵՐՈՎ ՁՄԵՐՈՒԿԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՐԳԵԼՎԵԼ Է ՇԵՂՈՒՄՆԵՐՈՎ ՁՄԵՐՈՒԿԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-06-02 14:12:01 ԱՐԳԵԼՎԵԼ Է ՇԵՂՈՒՄՆԵՐՈՎ ՁՄԵՐՈՒԿԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ 186

An imageՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումներ են կատարվել 2025 թվականի մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում, հունիսի 1-ի դրությամբ, արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր՝ պայմանավորված «նիտրատներ» ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով:
Ձմերուկի մյուս խմբաքանակների հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես: