ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԸ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ
ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԸ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ
2025-04-30 15:47:41
66
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանն օրերս մասնակցել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Պարենի ազգային գործակալության կողմից կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված անասնաբույժի համաշխարհային օրվան:
Շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ՝ նա իր ելույթում շեշտել է կենդանիների առողջության և բարեկեցության համար պայքարի կարևորությունը և դրանում անասնաբույժի անուրանալի դերը:
«Անասնաբույժներն են կենդանիների առողջության և անվտանգության երաշխավորը և զոոնոզ՝ կենդանուց մարդուն անցնող, հիվանդությունների, ինչպես նաև հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարում մենք պետք է լինենք անաչառ և համախմբված, համագործակցենք առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտների հետ՝ որդեգրելով «Մեկ առողջություն» մոտեցումը՝ հանուն մեր բոլորի ավելի լավ ապագայի», նշել է Տիգրան Պետրոսյանը:
Նա նաև խիստ կարևորել է հարևան երկրների շարունակական համագործակցությունը անասնաբուժության ոլորտի զարգացման գործում:


