ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով գործող «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով գործող «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-04-23 17:41:19 Կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով գործող «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 414

An image ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել Իջևան քազաքում գործող «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտում։ Ստուգմամբ պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով, մասնավորապես՝

• սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքն ու սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման,

• աշխատանքային մակերևույթները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, առկա են եղել կոռոզիայի հետքեր,

• առաստաղի վերին հատվածները եղել են աղտոտված, չի բացառվել մասնիկների թափվելու հնարավորությունը,

• հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերի երեսպատման սալիկները եղել են թափված և ոչ ամբողջական,

• խոհանոցի պատուհաններից մի քանիսին բացակայել են միջատապաշտպան ցանցերը։

Հայտնաբերվել են նաև մի շարք այլ խախտումներ, ստուգման արդյունքները ամփոփման փուլում եմ, սակայն հաշվի առնելով խախտումների վտանգավորությունը՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է և սահմանվել հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։