ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀՀ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՈՒՄ ՈՐԵՎԷ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

ՀՀ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՈՒՄ ՈՐԵՎԷ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-01-25 15:26:23 ՀՀ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՈՒՄ ՈՐԵՎԷ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ 320

Ի պատասխան anvtangsnund.am կայքում հրապարակված` «Ինչու՞ սննդամթերքի ներմուծման ժամանակ չեն ստուգվում պահանջված բոլոր ցուցանիշները» հոդվածի (https://anvtangsnund.am/inchu-nermutsman-zhamanak-chen.../) այն պնդման, թե ՍԱՏՄ և Էկոնոմիկայի նախարարությունների պատասխաններում կա «հակասություն» տեղեկացնում ենք, որ իրականում որևէ հակասություն չկա. ՀՀ ԷՆ պատասխանում հստակ նշվում է՝ «Սննդամթերքի ներմուծման սահմանային պետական վերահսկողությունն իրականացվում է ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշման համաձայն», ինչը լրագրողի հետ հարցազրույցում ասում է նաև ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը։
Ինչ վերաբերում է հոդվածի այն պնդմանը, թե «ԵԱՏՄ տեխկանոնակարգերով՝ տարբեր սննդատեսակների համար սահմանված են տարբեր անվտանգային ցուցանիշներ, որոնք բոլորը պարտադիր են փորձաքննության համար», ապա, ԲՈԼՈՐ ցուցանիշների ստուգման ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԸ սահմանված է ապրանքները ԵԱՏՄ տարածք ներմուծելու համապատասխանության գնահատման փուլում, այլ ոչ թե սահմանային պետական վերահսկողության, որը պետք է իրականացվի ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա: Սահմանին ստուգվում են անվտանգության այն ցուցանիշները, որոնցով Եվրոպայում, ԵԱՏՄ երկրներում և Հայաստանում հայտնաբերվել են անհամապատասխանություններ:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պատասխանը ստորև`

An image An image